Բողոքի ակցիա Ազատության հրապարակում՝ «Հանուն խոսքի ազատության»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի շարք լրատվամիջոցներ հայտարարություն-ծանուցում են հրապարակել, որում ասվում է.

«Օգոստոսի 10-ին ժամը 17:00-ին Երեւանի Ազատության հրապարակում տեղի կունենա հավաք՝ «Հանուն խոսքի ազատության»: Բողոքի ակցիան նախաձեռնել են հայաստանյան առաջատար լրատվամիջոցների մի խումբ ղեկավարներ՝ ոչ ասելու բռնություններին, դատապարտելու լրագրողների դեմ իրականացվող հարձակումները, պահանջելու անհապաղ պատժել լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտողներին:

Ազատության հրապարակում նախատեսվում է ընթերցել հայտարարության տեքստ, որը բաց կլինի ստորագրելու համար: Ցանկացողները անձամբ կամ միջնոդավորված կարող են միանալ ստորագրահավաքին հենց Ազատության հրապարակում:

Նախաձեռնող խմբի անդամներ՝

1. «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյան
2. «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյան
3. «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան եւ 168.am առցանց կայքի խմբագիր Գառնիկ Գեւորգյան
4. «Ժամանակ» օրաթերթի եւ 1in.am կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյան
5. «Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյան
6. «Իրատես» թերթի եւ irates.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյան
7. «Հայկական ժամանակ» օրաթերթի եւ armtimes.com առցանց կայքի գլխավոր խմբագիր Լուսինե Բարսեղյան
8. «Հրապարակ» օրաթերթի եւ Hraparak.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան
9. «Մեդիամաքս» մեդիա ընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյան
10. «Չորրորդ իշխանություն» թերթի եւ chi.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյան
11. yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Ագնեսա Խամոյան
12. A1plus.am կայքի տնօրեն Մեսրոպ Մովսեսյան

13. Yerkirmedia հեռուստաընկերության լրատվական ծրագրի տնօրեն Գեղամ Մանուկյան

14. hayeli.am առցանց լրատվականի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյան




Լրահոս