«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների հանձնվելու հարցում առանցքային դերակատարությունն ունեցավ Արցախի ազգային հերոս, ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Վիտալի Բալասանյանը: Ստեղծված իրավիճակը խաղաղ հանգուցալուծվեց հենց Բալասանյանի վարած բանակցությունների արդյունքում: Հայտնի էր նաեւ, որ Վիտալի Բալասանյանը «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին խոստացել էր` ինքնակամ հանձնվելու դեպքում նրանց նկատմամբ բռնություն չի կիրառվելու, եւ խոշտանգման չեն ենթարկվի:
Արցախի հերոսը խոստացել է անձամբ հետամուտ լինել, որպեսզի կտտանքները բացառվեն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Բալասանյանը երեկ վերադարձել է Երեւան եւ այցելել մի շարք քրեակատարողական հիմնարկներ` այդ թվում եւ «Նուբարաշեն»: Նա հանդիպել է «Սասնա ծռեր» խմբավորման՝ կալանքի տակ գտնվող անդամների հետ, որպեսզի նրանցից անձամբ ճշտի` արդյոք նրանց նկատմամբ բռնություններ եղել են, թե ոչ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: