Երկու տարվա ընդմիջումից հետո նոտարների որակավորման քննություն է անցկացվել. առաջին հորիզոնականում Հովիկ Աբրահամյանի ազգականն է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երկու տարվա ընդմիջումից հետո նոտարների որակավորման քննություն է անցկացվել: Վերջին անգամ նման քննություն անցկացվել էր Հրայր Թովմասյանի՝ արդարադատության նախարար եղած ժամանակ, եւ լրագրողները կարող էին առցանց հետեւել քննություններին: Իսկ, ահա, այժմ արդարադատության նախարարությունը «ծիխարի» քննություն է արել, բավարարվելով միայն օգոստոսի 3-ին մի հաղորդագրություն տարածելով, որտեղ ներկայացված է նոտարների թեկնածուների որակավորման ստուգման թեստավորման փուլը հաղթահարած դիմորդների ցանկը:

Եվ, ահա, ցանկի առաջին՝ պատվավոր հորիզոնականում Դիանա Աբրահամյանն է` վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայր Ջոնիկ Աբրահամյանի հարսը: Ասում են` առաջին փուլը հաղթահարած մյուս անձինք եւս պատահական մարդիկ չեն: Նշենք, որ նոտարների թեկնածուների որակավորման ստուգումն անցկացվում է երեք փուլով՝ առաջինում ստուգվում են թեկնածուների տեսական գիտելիքները, երկրորդ փուլում՝ նրանց մտածելու ունակությունը, իսկ երրորդում հարցազրույցն է նախարարի հետ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս