Ինչո՞ւ պատժվեց Աշոտ Կարապետյանը. Վլադիմիր Գասպարյանին Բաղրամյան 26-ում «կարմիր քարտ» են ցույց տվել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Սասնա ծռերի» դեպքերի հետեւանքով պատասխանատվության ենթակա անձանց ցուցակը հրապարակելուց հետո ոստիկանությունում լուրջ դժգոհություն է հասունացել Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ: Բանն այն է, որ պատժվել են նաեւ ոստիկաններ, այդ թվում՝ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, որոնք հավատարմորեն ծառայել են համակարգին, արժանանալով հասարակության հայհոյանքին ու անեծքին: Իրավապահ համակարգի մեր աղբյուրը նկատեց. «Չէր կարող այդքան մարդ վատ աշխատել, ինքը եւ իր անմիջական տեղակալները` լավ, առաջին հերթին հենց իրենց պետք է նկատողություն տալ»: Լավատեղյակներն ասում են, որ ոստիկանապետին Բաղրամյան 26-ում «կարմիր քարտ» են ցույց տվել: Իսկ պաշտոնանկ չեն անում, քանի որ այս իրավիճակում համակարգը ցնցումների չեն ուզում ենթարկել, առջեւում ընտրություններ են, Գասպարյանը դեռ պետք է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս