«ԱԱԾ-ում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում. Գեորգի Կուտոյանին հաջողվել է համոզել Սերժ Սարգսյանին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԱԾ-ում լուրջ կառուցվածքային եւ կադրային փոփոխություններ են սպասվում: «Սասնա ծռերի» զինաթափման օպերացիայի արդյունքում ԱԱԾ երիտասարդ պետ Գեորգի Կուտոյանին հաջողվել է համոզել Սերժ Սարգսյանին եւ ազատվել իր տեղակալից` ԱԱԾ երկարամյա աշխատակից Հրանտ Եպիսկոպոսյանից:

Ասում են` վերջին դեպքերի արդյունքում ակնհայտ է դարձել, որ հին «ԿԳԲ-շնիկների» թիմը՝ ԱԱԾ գրեթե ողջ աշխատակազմը, բոյկոտում է աշխատանքը եւ երիտասարդ ղեկավարին բանի տեղ չի դնում: Եվ, ահա, «Սասնա ծռերի» հետ կապված սխալներն ու թերացումները, զինաթափման ուշացումը մասամբ պայմանավորված են եղել այդ սաբոտաժով։ Գեորգի Կուտոյանն էլ հարց է բարձրացրել` ազատվել հներից եւ ուժեղ ձեռքի քաղաքականություն վարել ԱԱԾ-ում։ Նա նախագահին ասել է, որ նորմալ աշխատելու համար իրեն անհրաժեշտ է վստահելի կադրեր ունենալ, ազատվել Գորիկ Գուրգենիչի թիմից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս