Վարուժան Ավետիսյանը կոչով կրկին դիմել է երիտասարդությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանը կրկին կոչով դիմել է երիտասարդությանը:

Հիմանդիր խորհրդարանը ներկայացնում է Վարուժան Ավետիսյանի նամակը «Վարդաշեն» ՔԿՀ-ից: Նամակի վերջին տողը անընթեռնելի է, այդ պատճառով ներկայացրել են նաև այդ հատվածի լուսանկար-պատճենը:

Ռուսաստանը, օտվելով նախագահական ընտրությունների պատճառով ԱՄՆ արտաքին քաղաքականության ակտիվության նվազումից, հարմար պահ է ընտրել Մինսկի խմբում ավելի նախաձեռնող լինելու և Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում իրեն ձեռնտու միտումներ ձևավորելու համար:

Զուգահեռաբար՝ Ռուսաստանը կարիք ունի ամրապնդելու Հայաստանից Արցախի օտարման և մեր երկրի վերջնական գաղութացման իր ծրագիրը, քանի որ այն խարխլվել է «Սասնա Ծռեր» ազատագրական շարժման ազդեցությամբ: Բնականաբար, նշված խնդիրների լուծման համար էական է ռուսական գաղութատիրության շահերին սպասարկող հայաստանյան վարչակազմի արդյունավետ մասնակցությունը:

Ուստի, Կրեմլը սույն թվականի օգոստոսի 10-ին այդ վարչակազմի ղեկավար և իր դրածո Սերժ Սարգսյանին Մոսկվա է կանչում՝ հաշվետվություն ստանալու և անհրաժեշտ հրահանգներ տալու նպատակով:

Ըստ այդմ՝ վերստին մեծանում է պայմանավորված պատերազմի վտանգը, քանի որ Հայաստանի (Արցախը ներառյալ) քաղաքացիները և համայն հայությունը, բացի ապազգային կամ մոլորյալ չնչին փոքրամասնությունից, որդեգրել է ՈՉ ՄԻ ԹԻԶ ՀՈՂ դիրքորոշումը: Տեղին է նշել, որ ռուսական փորձագիտական շրջանակները մեզ արդեն «զգուշացնում են», որ այս դիրքորոշումը հանգեցնելու է պատերազմի:

Նման իրավիճակում գաղութային վարչակազմի և նրա ղեկավար Սերժ Սարգսյանի հեռացումը դառնում է մեր ազգի և պետականության պահպանման առաջնահերթ հրամայական:

Այդ հրամայականի հաշվառմամբ մեր ժողովրդին կոչ ենք անում.

1. Ուժերը կենտրոնացնել Սերժ Սարգսյանի գլխավորած ազգադավ վարչակազմի հեռացման և ժողովրդի վստահության կառավարության ձևավորման ուղղությամբ:

2. Նշված նպատակով հզորացնել «Սասնա Ծռեր» ազատագրական շարժումը՝ այն կառուցելով ընդհանուր սկզբունքների վրա հիմնված ցանցային ձևաչափով:

3. Ընթացիկ հեռանկարում հնարավորինս խափանել Արցախի օտարման և Հայաստանի գաղութացման ծրագիրը:

4. Ներկայացնել քաղաքակիրթ աշխարհին մաս կազմելու հայտ և ազատ կամքով գործընկերներ ընտրելու ….

08.օգոստոսի 2016թ.
Վարդաշեն ՔԿՀ

13770332_1768090400101737_2964877238812153736_n (1)




Լրահոս