ՀԱՐՑ. Ի՞նչը կարող է հիմք հանդիսանալ, որ քաղաքացիական ծառայողին ազատեն իր զբաղեցրած պաշտոնից:
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ քաղաքացիական ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք են նրա նկատմամբ՝
ա) մեկ տարվա ընթացքում երկու անգամ «խիuտ նկատողություն» կարգապահական տույժի կիրառումը,
բ) մեկ տարվա ընթացքում «խիuտ նկատողություն» եւ «oրենքով uահմանված կարգով աշխատավարձի իջեցում» կարգապահական տույժերի կիրառումը,
գ) մեկ տարվա ընթացքում «խիuտ նկատողություն» եւ «քաղաքացիական ծառայության ավելի բարձր դաuային աuտիճանի, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի, իջեցում՝ մեկ աuտիճանով» կարգապահական տույժերի կիրառումը,
դ) մեկ տարվա ընթացքում «սահմանված կարգով աշխատավարձի իջեցում» եւ «քաղաքացիական ծառայության ավելի բարձր դաuային աuտիճանի, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի, իջեցում՝ մեկ աuտիճանով» կարգապահական տույժերի կիրառումը,
ե) «զբաղեցրած պաշտոնից ազատում՝ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ» կարգապահական տույժի կիրառումը՝ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությունը ստանալուց հետո:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն դեպքում, յուրաքանչյուր աշխատող պետք է կարողանա գնահատել իր աշխատանքը եւ մեծ պատասխանատվությամբ վերաբերի դրան, քանի որ մեր օրերում աշխատանք ունենալն արդեն իսկ մեծ հաջողություն կարելի է համարել: Նշենք, որ պաշտոնական տվյալների համաձայն` քաղաքացիական ծառայողների թիվը 2008թ. եղել է 8100, 2009թ.՝ 7848, 2010թ.՝ 7327, 2011թ.` 7111, իսկ 2012թ. դարձել է 6786: Հետաքրքիր է, այս դեպքո՞ւմ էլ Սերժ Սարգսյանն արտագաղթի աճ չի տեսնում: