ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքով խաղողի այգիներում մեծացել է օիդիում հիվանդության տարածման վտանգը: Հիվանդության տարածման կանխարգելման նպատակով անհրաժեշտ է պայքարի միջոցառումներ իրականացնել սնկասպան որևէ պատրաստուկով:

Բույսերի պաշտպանության միջոցառումներն իրականացնել վաղ առավոտյան և երեկոյան  ժամերին:

Հնարավորության սահմաններում ավելացնել ջրումները և դրանց նորմաները։ Ապահովել բյուսերի համար անհրաժեշտ խոնավության քանակությունը: Խորհուրդ է տրվում ջրումները հիմնականում կատարել երեկոյան և գիշերային ժամերին։

Բանջարանոցներում, պտղատու և խաղողի այգիներում մշակության ու բերքահավաքի աշխատանքներն իրականացնել առավոտյան և երեկոյան ժամերին: Հավաքած բերքը պահպանել ստվերում:

Օրվա ընթացքում աշխատանքներ կատարելիս արևի ուղիղ ճառագայթների ազդեցությունը նվազեցնելու նպատակով օգտագործել անհատական պաշտպանության միջոցներ (գլխարկներ, գլխաշորեր):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետության մարզերում ընթացքի մեջ է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է առանձնակի զգոնություն ցուցաբերել այդ աշխատանքներն իրականացնելիս` հիշեցնելով, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս