Գերմանիան՝ Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական միության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը բացառել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև ռազմական նոր համագործակցության հնարավորությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Լավ է, որ այն բանից հետո, երբ թուրքական կործանիչն անցած տարի խոցեց ռուսական ռմբակոծիչը, կրկին մերձեցում նկատվեց: Սակայն միևնույն ժամանակ ես չեմ կարծում, որ այդ երկրների միջև հարաբերություններն այնքան կբարելավվեն, որ Ռուսաստանն ու Թուրքիան ՆԱՏՕ-ի այլընտրանքային համագործակցություն կստեղծեն: Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերն է և պետք է մնա»,-Bild-ի հարցազրույցում ասել է Շտայնմայերը:




Լրահոս