
Նոյեմբերի 11-ին, ժամը 18.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին` Սասունիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում “ՄիկՇին” ՍՊԸ-ին պատկանող ԿամԱԶ մակնիշի 183LV61 պետհամարանիշի բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: