«Սասնա ծռեր»-ի Հարությունին կբերեն դատարան. կբողոքարկվի խափանման միջոցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` ժամը 17:00-ին, Վերաքննիչ դատարանում տեղի կունենա «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանի խափանման միջոցի բողոքարկման դատական նիստը: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց նրա պաշտպան Հայարփի Սարգսյանը:

«Երեկ պետք է տեղի ունենար, պարզապես իր ներկայությունը պետք է ապահովվեր, որի համար ժամանակ էր հարկավոր: Դատարանը բավարարեց իր ներկայությամբ քննելու խնդրանքը, և այդ պատճառով նիստը տեղափոխվեց այսօր»,- նշեց նա:

Փաստաբանի փոխանցմամբ` Հովհաննես Հարությունյանը սանիտարահիգիենիկ խայտառակ վիճակից տեղափոխվել է ավելի բարեկարգ վիճակ ունեցող սենյակ, սակայն միջատների առկայություն կա, իսկ մշտական բուժհսկողություն չկա: Ի դեպ, Հարությունն ունի ևս մեկ վիրահատության կարիք:

«Նրան տեղափոխել են այն դեպքում, երբ հենաշարժողական խնդիր է ունեցել: Կալանքի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ նա կարող է խանգարել գործի ընթացքին»,- հավելեց նա:




Լրահոս