“Ընտրական “տեխնոլոգիաներըե ընտրությունից ընտրություն կատարելագործվում են։ Արարատի ընտրություններում ԲՀԿ-ն, օրինակ վերցնելով ՀՀԿ–ից, ամեն բան արել է ընտրատեղամասերից դուրս, ընտրության նախօրեին ցեմենտի գործարանում “հարյուր հազարը տվել”, ապսպրել են՝ երեք հոգի հետդ կբերես՝ “կենդանի թե մեռած”։ ՀՀԿ-ի կողմից էլ ողջ օրը ոտքի վրա էր ոչ անհայտ Շմայսը, ով մարզպետ Արայիկ Գրիգորյանին “ահազանգել” է ընտրատեղամասերի դույզն-ինչ “տեղաշարժըե։ Արայիկն էլ որոշակի խախտումների մասով իր հերթին “ահազանգել է” մարզի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանին, սակայն վերջինս՝ “,նոլ վնիմանիյե”։
Ըստ նույն աղբյուրների, Հովիկ Աբրահամյանը քվեարկության օրը չի խառնվել գործընթացին, պարզապես մի քանի անգամ զանգել է Արայիկին՝ ճշտելու իրավիճակը։ Քվեաթերթիկները հաշվելուց, ՀՀԿ-ի թեկնածուին “հաղթեցնելուց” հետո ՀՀԿ շտաբը “քրտինքը ճակատից սրբել”, գնացել է Ավշարի գործարանին կից ռեստորանային համալիր՝ նշելու հաղթանակը։ Առաջինը խմել են Սերժ Սարգսյանի, երկրորդը՝ զորավար Վովայի, երրորդը՝ իրենց հաղթանակի կենացը։ Եզակի անգամ Հովիկ Արգամիչի կենացը չի խմվել, ինչից էլ ենթադրել են, որ մարզում “իշխանափոխություն է եղել”,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։