Ժողովուրդ. Ծեծկռտուք եվ դանակահարություն՝ աղջկա պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքում։ Նույն մարզի Զանգակատուն գյուղի “Առողջության պահպանման կենտրոն”–ի տնօրեն Ռուբիկ Վարդանյանը և նրա որդին՝ Պատվականը, վիճել են Տիգրանաշենի 24-ամյա բնակիչ Սերգեյ Ալթունյանի հետ, ապա դանակահարել։
 
Եվ այսպես, դեպքի մանրամասները պարզելու նպատակով “Ժողովուրդ”–ը զրուցեց Տիգրանաշենի ղեկավար Էդուարդ Ստեփանյանի հետ։
 
Գյուղապետ Ստեփանյանի խոսքով՝ բժշկի և 24-ամյա տղայի վեճը հին արմատներ ունի։ Նրանց երեխաները վաղուց անհաշտ են։ “Մի քանի տարի առաջ բժշկի որդու՝ Պատվականի և Սերգեյի միջև էլի լուրջ վիճաբանություն եղավ բայց անցավ գնաց։ Անձնական թշնամություն չեն ունեցել, պարզապես էրեխեք են, իրար հետ խնդիր ունեցան։ Այս դեպքն էլ տղայական վեճ է եղել, որին ծնողներն են խառնվել։ Բժիշկ Վարդանյանն էլ, մտածելով որ իր էրեխու դեմ թշնամանք ունեն, գնացել է Սերգեյի տուն՝ երևի հարթելու։ Ամեն ինչ ավելի է բարդացել, սկսել են հայհոյել միմյանց, Սերգեյը փոցխով հարվածել է Ռուբիկի գլխին”,-նկարագրեց համայնքապետը։
 
Ըստ նրա՝ գլխավոր բժշկի մեծ որդին՝ Պատվականը, տեսնելով որ հորը ծեծում են, գրպանից հանել է իր դանակը ու մեջքից հարվածել Սերգեյին. “Փորձել է հորը պաշտպանել։ Ասեմ նաև, որ ես տեսել եմ բժշկին հասցված վնասվածքները, իսկ փոցխն էլ մի քանի մասից ջարդված էր”։
 
Ինչպես պարզեցինք համայնքի ղեկավարից, դանակահարությունից հետո Արարատի հիվանդանոցում Սերգեյ Ալթունյանին վիրահատել են, նրա առողջությանն այլևս վտանգ չի սպառնում, իսկ Պատվականին կալանավորել են։
 
Մանրամասներն՝  այսօրվա համարում




Լրահոս