ՀԺ.Մսի ներմուծումը նվազել է 1700 տոննայով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այս տարվա աոաջին 9 ամիսների ընթացքում խո֊զի և տավարի մսի ներմու֊ծումը Հայաստան անցած տարվա համեմատ նվազել է մոտ 1700 տոննայով կամ 14 տոկոսով: Այդ նույն ըն֊թացքում Հայաստանում մսի արտադրության ծա֊վալը չի ավելացել:
Այս մասին այսօրվա համարում գրում է “Հայկական ժամանակ” օրաթերթն ու հավելում, որ դա նշանակում Է,  որ մսի սպառումն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 4 տոկոսով:
Ուշագրավ է, որ այդ ընթացքում մսի գնի կտրուկ փոփոխություն չի եղել: Ուրեմն, մսի սպառման ծավալների նման փոփոխությունները կարող են պայմանավորված լինել երկու հիմնական հանգամանքով՝ բնակչության նվազում և բնակչության գնողունակության անկում:
 
Մանրամասներն այսօրվա համարում




Լրահոս