
“Ժողովուրդը” գրում է, որ “Հայ ազգային կոնգրես” եւ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունների համագործակցությունը մի յուրահատկություն ունի. չնայած երկու քաղաքական ուժերը վերջին մեկուկես-երկու տարվա ընթացքում հատկապես խորհրդարանական ձեւաչափով բավական սերտորեն համագործակցում են միմյանց հետ, սակայն կուսակցությունների առաջնորդներն իրար “երես չեն տեսել”:
Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանն այս ողջ ընթացքում անձամբ ոչ մի անգամ չեն հանդիպել ո՛չ պաշտոնական, ո՛չ էլ մասնավոր ձեւաչափերով:
Առավել մանրամասն` այսօրվա համարում