ՉԻ. Արարատում սկսվել են հետընտրական ռազբորկաները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Չորրորդ իշխանությունը” գրում է. “Ընտրակաշառք բաժանող շրջիկ մեքենաներ, անհայտ մարդկանց հայտնաբերում ցուցակներում եւ անհասկանալի գրանցումներ տների վրա, կռիվ՝ փող ստանալու-չստանալու թեմայով. ահա այսպիսի օրակարգով էլ սկսվել ու ավարտվել են Արարատի քաղաքապետի ընտրությունները։
“ՉԻ” տեղեկություններով՝ երեկ արդեն Արարատում սկսվել էին հետընտրական “ռազբորկաները”։ Արամայիս եւ Արայիկ Գրիգորյանները նախապես հայտարարել եւ խոստացել էին ՀՀԿ վերնախավին՝ ապահովել 1500 ձայնի առավելություն, սակայն ընտրությունների արդյունքներից երեւում է, որ ընտրակաշառք բաժանողները կամ անբարեխիղճ են եղել, կամ էլ արարատցիների մի մասը “շուստրիություն” է արել՝ վերցրել է գումարը եւ չի քվեարկել ՀՀԿ-ի օգտին։
Մեր տեղեկություններով՝ հիմա “անվանական ստուգումներ” են ընթանում ընտրակաշառք բաշխողների շրջանակում։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս