Առողջական ինչ խնդիրներ են հայտնաբերվել Դավիթ Սանասարյանի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դավիթ Սանասարյանն անցել է բժշկական հետազոտություն, և երիկամներում ընդամենը ավազ է հայտնաբերվել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ռոբերտ Ռևազյանը:

Նա նաև նշեց, որ դեռևս Սանասարյանի մոտ առկա են կրկնվող գլխացավերը, որոնք, ըստ ամենայնի, ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելուց հետո ստացած ուղեղի ցնցումի հետևանքներն են: Բուժման և դեղորայք ստանալու մասին մանրամասները փաստաբանին դեռևս հայտնի չեն:

Հիշեցնենք, որ  Դավիթ Սանասարյանը բերման էր ենթարկվել հուլիսի 27-ին, իսկ օգոստոսի 1-ին դատարանի որոշմամբ կալանավորվել է երկու ամսով:  Նրան  մեղադրանք է  առաջադրվել 225-րդ հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը):




Լրահոս