Սանկտ Պետերբուրգում Ստրելնի Կոնստանտինովյան պալատում 2015թ.-ից մինչ օրս առաջին անգամ սկսվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը, փոխանցում է Ntv-ն:
Ակնկալվում է, որ Կոնստանտինովյան պալատի Հունական հյուրասենյակում նեղ կազմով կանցկացվեն Պուտին-Էրդողան բանակցությունները: Դրանից հետո պլանավորվում է համատեղ մամուլի ասուլիս անցկացնել, որից հետո երկու երկրների նախագահները կշփվեն ռուսական և թուրքական բիզնես-ներկայացուցիչների հետ:
Մի շարք փորձագետներ և քաղաքական գործիչներ այս հանդիպման հետ մեծ հույսեր են կապում, որն առաջինն է ռուսական ինքնաթիռի խոցումից հետո:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Էրդողանի հետ Ռուսաստան է մեկնել նաև Թուրքիայի հետախուզության ղեկավարը: