Հրապարակ. ՀՀԿ-ն մինչ օրս Նժդեհի սուրը չի հանձնում պատմության թանգարանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, թե չնայած հավաստիացումներին, որ Նժդեհի սուրն իրենք տալու են պատմության թանգարանին, այնուհանդերձ, այն առայսօր պահվում է ՀՀԿ գրասենյակում, եւ երբ ինչ-որ ,ծանրե վիճակ կամ ընտրություն է առաջանում ՀՀԿ-ի համար, հանրապետական վերնախավն ասում է` “դարդ մի արեք, Նժդեհի սրով սաղի հախից կգանք”:
Սուրը Նժդեհի ժառանգներն են փոխանցել ՀՀԿ-ին, վերջինն այն փորձաքննության է ներկայացրել` ճշտելու. իրո՞ք իրենց Զորավարի սուրն է: Պարզվել է` այն 1878թ. Զլատաոսի արտադրության է, եւ Նժդեհն իր նկարներից մեկում հենց այդ սրով է: Նմանատիպ սրեր են կրել ռուսական դիվիզիոնների ղեկավարները, սուրը դիվիզիոնների հետ գնացել է Բալկաններ, հետո, երբ դիվիզիան տեղափոխվել է Կովկասյան ճակատ, անցել է Նժդեհին. թե ինչ պայմաններում, ՀՀԿ-ում չգիտեն:
Այնուհանդերձ, որոշ մանրամասներ ճշտելուց հետո նրանք պատրաստվում են այս միստիկ մասունքը փոխանցել թանգարան: 




Լրահոս