Ես առաջիններից էի, ով հեղաշրջման փորձից հետո զանգեց Էրդողանին. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում Ստրելնի Կոնստանտինովյան պալատում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ նա համաշխարհային առաջնորդների շարքում այն առաջիններից էր, ով զանգեց Էրդողանին և իր աջակցությունը հայտնեց Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո, փոխանցում է RT-ն:

Պուտինը նաև հայտարարել է, որ մտադիր է իր թուրք գործընկերոջ հետ քննարկել հարաբերությունների կարգավորման հարցը, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարն ու տնտեսական կապերը:

«Մենք այսօր հնարավորություն ունենք և՛ նեղ, և՛ լայն կազմով քննարկել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև տնտեսական կապերի վերականգնումն ու ահաբեկչության դեմ պայքարը»,-ասել է Պուտինը:




Լրահոս