Ինչ վիճակում են գտնվում Արայիկ Խանդոյանն ու նրա մյուս թիմակիցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ երկար զրուցելուց հետո «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Աշոտ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը և այժմ արդեն նորմալ վիճակում է գտնվում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը:

Ինչպես հայտնի է, Պետրոսյանը, բացի Մանսուրյանից, հանդիպել էր ցանկանում նաև կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ: Սակայն Պապիկյանը նշեց, որ այդ հայտարարությունից հետո մինչ այժմ իրենք չեն  կարողացել կապ հաստատել Ամիրխանյանի հետ:

Պապիկյանի մյուս պաշտպանյալները Հովհաննես Հարությունյանն ու Արայիկ Խանդոյանն են: «Հովհաննես Հարությունյանը կրկին վիրահատության կարիք ունի, այս պահին բժիշկների վերահսկողության տակ է, բայց առողջական վիճակը բավարար չէ: Արայիկ Խանդոյանը գրեթե բժշկական օգնության կարիք չունի, նրա վիճակը լավ է: Հրազենային վնասվածքը վերքը բավականին ապաքինվել է և լավ է, հանգիստ քայլում է նա», – եզրափակեց նա:




Լրահոս