Այսօր Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել իր ռուս գործընկերոջը հանդիպելու հնարավորություն ստեղծելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել նրա համար, որ ժամանակ հատկացրեցիք և հյուրընկալեցիք ինձ»,-ասել է Էրդողանը:
Էրդողանի խոսքով՝ ռուս-թուրքական հարաբերություններում դրական շարժ է գրանցվել:
Նա նաև շնորհակալություն է հայտնել Պուտինին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո աջակցություն ցուցաբերելու համար: