ՀԾԿՀ-ն բացառում է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հնարավորությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գործող էլեկտրաէներգիայի սակագներն ուժի մեջ են մտել  2016 թվականի օգոստոսի 1-ից և, Հայաստանի «Էներգետիկայի մասին» օրենքի համաձայն, չեն կարող վերանայվել ավելի վաղ, քան 6 ամիս անց: Այդ մասին ասված է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պաշտոնապես հայտնում է, որ   «Հայաստանի սպառողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանի հայտարարությունը, որն արվել է ընթացիկ տարվա օգոստոսի 9-ին մամուլի ասուլիսի ընթացքում` 3 ամսից էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը եւ զուրկ է որեւէ տնտեսական եւ իրավական հիմնավորումից»:

Բացի այդ, ՀԾԿՀ-ի հաղորդագրության համաձայն, հանձնաժողովը գործող սակագները հաշվարկել է ամենամյա ցուցանիշների հիման վրա եւ մինչեւ 2017 թվականի օգոստոսի 1-ը սակագների վերանայում նախատեսված չէ:




Լրահոս