ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիության Հայաստանի գրասենյակում երեկ մի շարք լրագրողների մրցանակներ հանձնվեցին:Տեղական ինքնակառավարման լրագրողի ակումբը Եվրամիության երեւանյան գրասենյակում հրապարակեց «ՏԻ ԳՐԻՉ 2010» լրագրողական մրցանակակիրների անունները: Հայաստանում Եվրամիության դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը 4 լրագրողի եւ մեկ հեռուստաընկերության մրցանակներ հանձնեց: Ինչպես տեղեկացրեց «Տի լրագրողի ակումբ» նախագծի հեղինակ Արեւիկ Հարությունյանը, շուրջ 50 աշխատանքներ մանրամասն ուսումնասիրվել են, որտեղից ընտրվել են 5 մրցանակակիրները:  «Առավոտ» օրաթերթում հրապարակած «Ինչի՞ց է սկսվում հայրենիքը» խորագրով ռեպորտաժների համար Մարգարիտ Եսայանին շնորհվեց «ՏԻ Ռեպորտաժ 2010» լրագրող Ազգանուշ Բարումյանը ստացավ «ՏԻ ֆիլմաշար 2010» մրցանակը«Երկիր Մեդիա»-ի  տնօրեն Գեղամ Մանուկյանին փոխանցվեց «ՏԻ համայնապատկեր» մրցանակը ողջ հանրապետության խնդիրները լուսաբանելու համար«Հ2» հեռուստաընկերության լրագրող Քրիստինե Կարսլյանն արժանացավ «ՏԻ մեկնաբան 2010» մրցանակին` Հայաստանի մարզերի մասին արված իր հատուկ ռեպորտաժներով «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանին Սեւանա լճի ափամերձ տարածքների վերաբերյալ արված հետաքննության համար տրվեց «Արդյունավետ արձագանք» մրցանակը:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ լուսանկարները՝ ՖՈՏՈԼՈՒՐԻ




Լրահոս