Արտաշատում ծեծի ենթարկողները հայտնաբերվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Աշտարակի բաժին նոյեմբերի 10-ին, ժամը 18.25-ին, ահազանգ է ստացվել, որ 7-8 հոգով հարձակվել եւ ծեծում են 1982 թ. ծնված Վոլոդյա Հ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Նոր Ամանոս գյուղում, վիճաբանության ժամանակ, 1989 թ. ծնված Վազգեն Հ.-ն, 1980 թ. ծնված Սամվել Հ.-ն, 1985 թ. ծնված Աղվան Ս.-ն եւ 1990 թ. ծնված Հայկ Հ.-ն ձեռքերով եւ ոտքերով հարվածել են Վոլոդյա Հ.-ին եւ դեմքի մասում պատճառել վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Վազգեն Հ.-ն, Սամվել Հ.-ն, Աղվան Ս.-ն եւ Հայկ Հ.-ն հրավիրվել են բաժին եւ կատարվածի մասին տվել բացատրություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս