
Այսօր իսպանացի հայտնի դերասան Անտոնիո Բանդերասի ծննդյան 56-ամյակն է: Նա միշտ էլ եղել է կանանց սիրելին: Ինչպես ասում են իր հայրենի Իսպանիայում` նա իսկական մաչո է, որը գրավում է հակառակ սեռին իր ոճով, արտաքինով, դերերով եւ իսպանական արտասանությամբ անգլերենով:
Անտոնիո Բանդերասը ամենակերպարային դերասաններից է: Նրա ամենահաջողված դերերից է Զարոյի կերպարը, որին դերասանը մարմնավորում է «Զորոյի դիմակը» ֆիլմում:
Ֆիլմից հետո նրան, կարծես թե, հետապնդում էր լեգենդար հերոսի կերպարը:
Կար ժամանակ, երբ Բանդերասը հայտնի էր իր երկար եւ ալիքաձեւ վարսերով: Այսօր դերասանը կրում է կարճ սանրվածք: Նրա արտաքինը տարիների ընթացքում զգալի փոփոխությունների է ենթարկվել, բայց դա նրան չի խանգարում, որ լինի նույն սրտակերը:
Բանդերասն առավել տպավորիչ է իր կերտած հերոսների կերպարներով:
Հոլիվուդը ֆիլմ է նկարահանել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մասին, պապի դերը կկատարել է Անտոնիո Բանդերասը: Ֆիլմը պատմում է Ֆրանցիսկոսի կյանքի ու գործունեության մասին նախքան Հռոմի պապ դառնալը:

«Ես միշտ ցանկացել եմ կերտել պատմական դերեր, սակայն, երբ թուրքերն ինձ աստղաբաշխական հոնորարով առաջարկեցին հանդես գալ Աթաթուրքի դերում, ես կտրականապես հրաժարվեցի: Դա իմ կինոկարիերայում կայացրած ամենաճիշտ որոշումներից էր»: