Վիճաբանության ժամանակ հարվածել է սուր կտրող-ծակող գործիքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 10-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1993 թ. ծնված Արայիկ Հ.-ին: Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Արտաշատի Մարքսի փողոցի 14 շենքի բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է 1989 թ. ծնված Արամ Ա.-ի ազդրի շրջանին և պատճառել վնասվածք:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս