5-րդ հարկից 78–ամյա քաղաքացին ընկել է 2-րդ հարկի պատշգամբի տանիքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 9-ին, ժամը 16.15-ին ՀՀ ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Մարգարյան 2-րդ նրբանցքի թիվ 1 շենքի մոտակայքում գտնվող երկհարկանի շինության տանիքին դի կա, որն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 5-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչ՝ 1938 թ. ծնված Ա. Մ.-ն ընկել է 2-րդ հարկի 3-րդ բնակարանի պատշգամբի տանիքին: Փրկարարներն իջեցրել են դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:




Լրահոս