Հովիկ Աբրահամյանը մեկնում է Ռուսաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն օգոստոսի 11-­12-­ը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այդ մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է egov.am կայքում:

Հովիկ Աբրահամյանը Սոչիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: ՀՀ կառավարական պատվիրակության կազմում են նաև ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ փոխորտգործնախարար Շավարշ Քոչարյանը, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը և այլք:




Լրահոս