Ազատության հրապարակում հերթական հանրահավաքն անցավ առանց Ալեք Ենիգոմշյանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր  Ազատության հրապարակում տեղի ունեցավ հերթական հանրահավաքը: Ելույթ են ունեցել  տարբեր քաղաքացիներ, որոնք սատարում են «Սասնա ծռեր» խմբավորմանը: Ելույթ ունեցավ Գայանե Գասպարյանը: Ելույթ ունեցավ նաև «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը: Նա նշեց, որ ներկայիս Սահմանադրությունը պետք է փոխվի։

«Այդ Սահմանադրությունը պետք է փոխի հենց ժողովուրդը, հենց այս հրապարակում»,- ասաց նա` նշելով, որ մենք այլ ճանապարհ չունենք:  Նշենք, որ հանրահավաքին պետք է մասնակցելու գար նաև «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Ալեք Ենիգոմշյանը, ով ազատ էր արձակել երեկ: Ավելի ուշ նա զանգել, զգուշացրել էր, որ իրեն վատ է զգում, չի կարող գալ:




Լրահոս