Գյումրիում հրդեհի հետևանքով վնասվել են 7 տների տանիքներ. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 9-ին, ժամը 13.11-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հակոբյան փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ:  Ժամը 13.25-ին հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ աստիճան:  Ժամը 13.26-ին հայտարարվել է հրդեհի բարդության 3-րդ աստիճան:

Դեպքի վայր են մեկնել ևս հինգ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.56-ին, մարվել 16.40-ին:

Այրվել են Հակոբյան փողոցի թիվ 13, թիվ 15, թիվ 17, Հակոբյան փողոցի 6-րդ նրբանցքի թիվ 2, թիվ 4, թիվ 8  և թիվ 10 տների տանիքները (ընդհանուր 1050 քմ): Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են քաղաքապետարանի 2 ջրատար:




Լրահոս