Ինչ սպասել Սարգսյան-Պուտին հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջերս սկսված ակտիվ գործընթացները շարունակվում են: Դրա վառ ապացույցը նախօրեին տեղի ունեցած Պուտին-Ալիև և այսօր սպասվող Պուտին-Սարգսյան հանդիպումներն են: Ակնհայտ է, որ Հարավային Կովկասի շուրջ Ռուսաստանն աննխադեպ ակտիվություն  է սկսել:

Եվ թեև նախօրեին տեղի ունեցած հանդիպման առանցքային թեմաներից մեկը Ռուսաստան-Իրան-Ադրբեջան տնտեսաքաղաքական համագործակցության առանցքն էր, սակայն Ղարաբաղյան հարցը մշտապես մնում է օրակարգում և դրա վառ ապացույցը Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ հիմնախնդրի առնչությամբ արված հայտարարությունն էր, որում ՌԴ նախագահը կրկնեց իր`  մինչ հանդիպումն ասված արտահայտությունը, այնն է. ««Որպեսզի այստեղ հաղթողներ չլինեն, այլ հաղթեն միայն երկու երկրների ժողովուրդները, և երկու պետություններն էլ գիտակցեն, որ լուծել են այդ բարդ խնդիրը՝ ի շահ այսօրվա օրվա և ապագա սերունդների»:

Ակնհայտ է, որ այսօր Հայաստանի և Ռուսաստանի նախագահները ևս կանդրադառնան Ղարաբաղյան հիմնախնդրին և անշուշտ, Թուրքիայի հետ հարաբերությունների վերսկսման և Ադրբեջանի հետ այլ ֆորմատով հարաբերությություններ ստեղծելու ֆոնին հետաքրքիր և կարևոր է Վլադիմիր Պուտինի արտահայտած մտքերը: Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման ֆոնին շատ կարևոր է հասկանալ, թե ինչ կարգավիճակով է Ս. Սարգսյանը գնում Մոսկվա:

Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը մշտապես փորձում է իր դիտակետում պահել Արցախյան հիմնահարցը և ժամանակ առ ժամանակ իր նախաձեռնությամբ ակտիվ է պահում բանակցությունների գործընթացը: Տեսնենք, թե ինչով կավարտվի Ս. Սարգսյանի այցը Ռուսաստան:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս