Սարի թաղի գրոհայինները Մհեր Համբարձումյանի (Թույների Մհեր) որդիներն էին. ուշագրավ մանրամասներ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սարի թաղում ցուցարարների դեմ քաղաքացիական հագուստով գրոհայիններին, մեր տեղեկություններով, ղեկավարել են «Բույսերի աշխարհ» արտադրական կոոպերատիվի հիմնադիր Մհեր Համբարձումյանի (Թույների Մհեր) որդիները։ Նրանցից մեկը՝ Դավիթը, Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է։ Հենց նա է անձամբ համակարգել որոշ գործողություններ։ Իշխանությունն էլ, հավանաբար, որոշել է դրա դիմաց իր երախտագիտությունն արտահայտել՝ Մասիս քաղաքում կայանալիք ընտրություններում առաջադրելով Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը։

Մի մարդու, որը ոչ մի օր Մասիս քաղաքում չի ապրել, ընդամենը 6 ամիս առաջ է գրանցվել Մասիսում՝ քաղաքապետի թեկնածու առաջադրվելու անհրաժեշտ տեղեկանքն ապահովելու համար։ Նա ծնվել ու մեծացել է Դաշտավան գյուղում, հիմա էլ բնակվում է Երեւանում։ Դավիթ Համբարձումյանի անունը շոշափվում է բազմաթիվ աղմկահարուց պատմություններում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս