![](https://armlur.am/wp-content/uploads/2013/11/12//56608.jpg)
Խորհրդարանը քվեարկության արդյունքում հավանություն է տվել Վերահսկիչ Պալատի նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանի նշանակմանը: 131 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 101-ը, որոնցից 88-ը կողմ են քվեարկել, 13- ը՝ դեմ:
Հիշեցնենք, Իշխան Զաքարյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՎՊ նախագահն ընտրվում է երկրի խորհրդարանի կողմից՝ գաղտնի քվեարկությամբ: ՎՊ նախագահը նշանակվում է 6 տարի ժամկետով: