«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ անցած շաբաթ գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարական տված Գեւորգ Կոստանյանը ցանկանում է որեւէ երկրում դեսպան նշանակվել: Անկախ նրանից, թե ինչ պատճառով է հրաժարական տվել, նա առողջական խնդիրներ ունի:
Որոշ տեղեկությունների համաձայն, այդ խնդիրներն անհամատեղելի են իրավապահ համակարգում բարձր պաշտոն զբաղեցնելու համար: Իրավապահ համակարգում ունեցած մեր աղբյուրների համաձայն՝ Գեւորգ Կոստանյանը Սերժ Սարգսյանին մի քանի անգամ խնդրել է իրեն ազատել աշխատանքից եւ ոչ ծանրաբեռնված պաշտոնի նշանակել: Նա նախընտրել է որեւէ երկրում դեսպան աշխատել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: