Սևանի գրողների տունը նախադեպ է ստեղծել. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» թերթը գրում է. «Գեւորգ Քոչարի եւ Միքայել Մազմանյանի կողմից 1932թ. նախագծված Սեւանի գրողների ստեղծագործական տունը նոր շունչ կստանա հանրահայտ «Գեթթի» հիմնադրամի (Getty Foundation) շնորհիվ:

Սեւանի գրողների հանգստյան տան վերականգնման նախագծի գիտական ղեկավար Ռուբեն Արեւշատյանի ձեւակերպմամբ, ինչպես այլ մոդեռնիստական կառույցներ, այդ շենքը եւս բացակայում է հուշարձանների ցանկից: Նախագծի գիտական ղեկավարը փաստում է, որ առաջին անգամ է խորհրդային մոդեռնիզմի ճարտարապետական ժառանգության հանդեպ նման առանձնահատուկ վերաբերմունք դրսեւորվում: Պատահական չէ, որ երբ հայտարարվել են մրցույթի արդյունքները, Ռուբեն Արեւշատյանը բազմաթիվ զանգեր է ստացել խորհրդային մոդեռնիզմի հետազոտողներից եւ ճարտարապետներից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս