Կրեմլը՝ Սարգսյան-Պուտին այսօր կայանալիք հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ օգոստոսի 10-ին, Մոսկվայում կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Սարգսյանը կմեկնի Մոսկվա Պուտինի հրավերով, նշում են Կրեմլի մամուլի ծառայությունում:

«Բարձր մակարդակով բանակցությունների ընթացքում պլանավորվում է քննարկում քաղաքական, առևտրա-տնտեսական և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների առաջընթացը:

Ակնկալվում է, որ կարծիքներ կփոխանակվեն միջազգային և տարածաշրջանային ակտուալ խնդիրների շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին ՌԴ նախագահն այցով գտնվում էր Բաքվում, որտեղ հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Կրեմլում հիշեցնում են, որ երբ խոսքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին էր, Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կձգտի, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը երկու կողմերի համար ընդունելի լուծում գտնեն:




Լրահոս