«Պետք է ասել, որ այս ամեն ինչը մեզ համար դրական անդրադարձ չէր կարող ունենալ: Մենք բավականին դժվար իրավիճակում ենք հայտնվել: Ադրբեջանի նախագահի դիրքերն ավելի պինդ են: Մեր նախագահին կանչում են Ռուսաստան ինչ-որ բան ասելու, իսկ դրան հակառակ Պուտինն ինքն է անձամբ գնում Ադրբեջան, որտեղ նրան դիմավորում է փոխվարչապետը, ապա Էրդողանի հետ գնում են թեյելու: Այսինքն` ոչ մի ստրատեգիական նորմ չի պահպանվել` որպես դաշնակից երկիր»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պապյանը:
Բանախոսի գնահատմամբ` միջպետական հարաբերությունում և դիվանագիտության մեջ ամեն մեկն ունի իր դիրքորոշումը: «Ես վստահ չեմ, որ կգա մի նախագահ, որ կուզենա հողերը հանձնելու գործընթացը վերցնել իր վրա: Սարգսյանն այս գործընթացի ժառանգողն է: Ռոբերտ Քոչարյանի ժամանակ մենք ունեինք հսկայական տնտեսություն, եկավ Սարգսյանի հերթը, մենք արդեն ոչինչ չունեինք»,- հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: