Գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայնց-Վիլհելմ Շտրուբենհոֆին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի գյուղատնտեսության  նախարար Սերգո Կարապետյանն այսօր   ընդունել է  Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) ներդրումային միջավայրիստորաբաժանման Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Ագրոբիզնեսի ծրագրի ղեկավար Հայնց-Վիլհելմ Շտրուբենհոֆին:
2011 թվականից  ՀԲԽ  անդամ  Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC)   Հայաստանում  ներդրումային միջավայրի բարեփոխումների խորհրդատվական ծրագիր է իրականացնում:
ԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ, ողջունելով հյուրին, ՀՀ գյուղատնտեսության նախարարը  բարձր է գնահատել Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի  գործունեությունը՝  նշելով, որ տարիներ ի վեր կորպորացիայի   իրականացրած աշխատանքի շնորհիվ է նաեւ, որ   Հայաստանում ներդրումային միջավայրիբարելավման , սննդի անվտանգության  եւ տեսչական ստուգումների  ուղղությամբ մեծ աշխատանքներ է իրականացվել:
Պարոն Շտրուբենհոֆը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար եւ նշել է, որ IFC-ն   գյուղատնտեսությունը համարում է գերակա ուղղություն:
Հանդիպման ժամանակ նախարարը կարեւորել է վերամշակող արդյունաբերության ոլորտում  HACCP համակարգի ներդրումը, որն ավելի մրցունակ կդարձնի արտադրողներին միջազգային շուկայում   եւ  ակնկալում է,  այս հարցում IFC-ի  աջակցությունը:
Զրուցակիցները   քննարկել են  նաեւ համագործակցության նոր եզրեր, ինչպես նաեւ  հստակեցրել են  2014-2017 թվականների  նոր ծրագրերի իրականացման ուղղությունները:




Լրահոս