![](https://armlur.am/wp-content/uploads/2013/11/12//56615.jpg)
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, նոյեմբերի 9-ին, ժամը 13.45-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1958 թ. ծնված Սամվել Ե.-ին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին մի շարք փողոցներից գողանալով շուրջ 35 էլեկտրական լապտեր` վաճառել է տարբեր մարդկանց: Կոմունալ տնտեսությանը պատճառված վնասի չափը կազմում է մոտ 220.000 դրամ: Կատարվում է հետաքննություն: