![](https://armlur.am/wp-content/uploads/2013/11/12//56616.jpg)
2014թ. հունվարի 25-ից ապրիլի 27-ը Ամստերդամում Վինսենթ վան Գոգի թանգարանի “Արևածաղիկներ” շարքից 2 նկարներ կցուցադրվեն Լոնդոնի Ազգային թանգարանում 65 տարվա մեջ առաջին անգամ, գրում է Euromag-ը:
Բացի նկարներից՝ այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ վերջին հետազոտությանը՝ կապված “Արևածաղիկների” հետ:
“Արևածաղիկներ” շարքը ներկայանում է 5 նկարներով, որոնք ցրված են ամբողջ աշխարհով մեկ: Դրանք հնարավոր է գտնել Տոկիոյում, Մյունխենում ու Ֆիլադելֆիայում: