ԼՂ հարցով քննարկում կանցկացվի Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ֆորմատով. Չավուշօղլու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը կարող է քննարկվել Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ մեխանիզմի շրջանակներում: Այս մասին TRT հեռուստաալիքի հարցազրույցում ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Նրա խոսքով՝ եռակողմ ֆորմատը շահավետ կլինի բոլոր կողմերի համար:

«Մենք քննարկել ենք այդ ֆորմատը Ադրբեջանում կայացած հանդիպման ընթացքում: Ադրբեջանը դրական է գնահատել Ռուսաստանի հետ եռակողմ մեխանիզմը: Ինչպես նաև այդ նախաձեռնությունը հնչեցվել է Սանկտ Պետերբուրգում Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ: Ռուսաստանը ևս դրական է գնահատում այդ մեխանիզմը: Մենք կարող ենք համագործակցել քաղաքական, տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում»,- ասել է Չավուշօղլուն:

Չավուշօղլուի խոսքով՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը ցանկանում են, որպեսզի Թուրքիան իր ներդրումն ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:




Լրահոս