Վրաստանի նախագահը Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպում անցկացնել ռուսական կառավարության հետ, եթե ցանկությունը փոխադարձ լինի և բանակցությունների օրակարգում հստակ թեմա լինի, փոխանցում է Vestikavkaza-ն:

«Վրաստանը պատրաստ է նախապատրաստական հանդիպման գնալ, քանի որ հանդիպումը, որը օրակարգ չունի, ինքնին արժեք չի կարող ներկայացնել: Բնականաբար, մենք պատրաստ ենք այդ հանդիպմանը, եթե քաղաքական կամք լինի և՛ Վրաստանի, և՛ Ռուսաստանի կողմից: Եթե լինի գիտակցում, որ Վրաստանը Ռուսաստանի թշնամին չէ»,-հայտարարել է Մարգվելաշվիլին:




Լրահոս