Քաղսի համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ղեկավարին՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու, յուրացումներ կատարելու համար։

Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ղեկավար Ս.Ալեքսանյանը ղեկավարել է 2015 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ուժգին քամու հետևանքով գյուղացիներին պատճառված վնասը գնահատելու համար ստեղծված հանձնաժողովի աշխատանքները՝ պետության կողմից տրամադրվող փոխհատուցման չափը որոշելու նպատակով։ Սակայն պատճառված վնասի չափը որոշելու համար համապատասխան չափագրումներ և դրանց հիման վրա հաշվարկներ չեն կատարվել:

Նախնական քննության տվյալներով՝ պատճառված իրական վնասի չափերը ներկայացվել են ուռճացված, և դրանց հիման վրա կազմվել են հավելագրված տվյալներով կեղծ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ս.Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով (2 դրվագ), 38-308-րդ և 38-314-րդ հոդվածների 1-ին մասերով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ Առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել և ամբողջությամբ վերականգնել պետությանը պատճառված վնասը:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս