Ոստիկանության Գորիսի բաժնում, նոյեմբերի 9-ին, հաղորդում էր ստացվել, որ Կոռնիձոր գյուղում խոտի դեզ է այրվում: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կրակը մարվել է ժամը 19.44-ին` մարտական մեկ հաշվարկի ուժերով:
Սյունիքի մարզի հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ նոյեմբերի 9-ին, ժամը 14.30-ի սահմաններում, 47-ամյա Սուրեն Հ.-ն իր տնամերձ հողամասում կուտակված խոտի դեզին հարակից տարածքում կրակ է վառել եւ թողել առանց հսկողության, ինչի հետեւանքով այրվել է մոտ 700 հակ խոտ եւ 200 հակ ծղոտ: Պատճառված նյութական վնասի չափը կազմում է 530.000 դրամ: Կատարվում է հետաքննություն: