Նոյեմբերի 11-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Սամարա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո “Զվարթնոց” օդանավակայանից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Մանվել Հ.-ին, որը 2011 թ. դեկտեմբերի 23-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 21.55-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո “Զվարթնոց” օդանավակայանից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Հովհաննես Հ.-ին, որը մայիսի 17-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով: