
ՌԻոյի օլիմպիական խաղերն արդեն առաջին արդյունքներն են բերում, բազմաթիվ մարզիկներն արդեն ստացել են իրենց մեդալները, մյուսները դեռևս մարզվում են, որպեսզի արդյունքի հասնեն:
Արդեն կան լուրջ վնասվածքներ, անհաջողություններ, ինչպես նաև տարօրինակություններ:
Օրինակ, 19-ակի օլիմպիական չեմպիոն ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսը: Նա հայտնվեց կապտուկներով…բանկաներից առաջացած կապտուկներով: Հիշո՞ւմ եք, տատիկներն էին բանկաներ գցում:
Նման կապտուկները բանկաների պրոցեդուրայի արդյունք են: Այդ հետքերը նկատվում են մի շարք մարզիկների մոտ:
Գիտնականներից շատերը կարծում են, որ նման մեթոդն ամրապնդում է իմունային համակարգը տարբեր տեսակի վնասվածքներից, արագացնում է բարակ հյուսվածքների վերականգնումը:
Կապպինգի հնարավոր հետևանքներից մեկն այն է, որ թթվածնային անբավարարվածություն կարող է առաջանալ:
Մարզիկների խոսքով՝ վակուումային թերապիան լավացնում է արյան շրջանառությունը, մկաններն արագ են վերականգնվում: