
«Լեսթեր»-ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը: Ռանիերիի և ԱՊԼ-ի գործող չեմպիոնի միջև նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը:
Ռանիերին «Լեսթեր»-ի մարզիչ է դարձել 2015 թվականին՝ թիմի հետ հասնելով աննախադեպ նվաճման՝ Անգլիայի չեմպիոնության: