Եթե երկու ամսից չկատարվեն լրատվամիջոցների ներկայացուցիչների պահանջները, ապա շատ ավելի կոշտ մեթոդներ կարող են լինել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը, ով հանդիսանում է լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից կազմակերպված հանուն խոսքի ազատության բողոքի ակցիայի նախաձեռնող խմբի անդամներից:
«Մեկը կարող է լինել բոյկոտը, մյուսը՝ միջազգային ատյաններին դիմելը: Այս ճանապարհով Հայաստանում հետևողականորեն ոտնահարվում է խոսքի ազատությունը, և սա այլևս չի կարող շարունակվել, պետք է վերջ դրվի այդ ավանդույթին»,- շարունակեց Թ. Թովմասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լիլիթ Շաբոյան, Հովսեփ Հովսեփյան