
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Երևանում ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավմանը:
«Անօրինական հակասահմանադրական գործողություններով ներքաղաքական խնդիրները լուծելու ցանկացած փորձն անընդունելի եմ համարում»,- հայտարարել է Պուտինը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանն այդ իրադարձությունների ամենասկզբից վճռականորեն քննադատել է զինյալների գործողությունները: